Աղբյուրի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կարո Կարապետյանի սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը (Հայկոոպի Աբո)։
Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի և սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
ՔԿ-ի տվյալներով վիրավորվածը Սարգիս Ավագյանն է, որին վիրահատում են։
Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է: Նա հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:
Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան կուպեներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր: