«Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
Հիշեցնենք, որ Ту-154-ը կործանվել է ծովում թռիչքի մոտ 7-րդ րոպեին՝ ափից 5 կմ հեռու, 50-100 մ խորության վրա՝ Անապային մոտ: Ինքնաթիռում գտնվողներից ոչ-ոք ողջ չի մնացել: