19 Դեկտեմբերի, 2016

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները, տեղեկացնում է ՔԿ կայքը:

Ani Product

Քաղաքացիների սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունների բացահայտումը կարևորելով՝ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2015 թվականին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները, վեր հանելու բացահայտմանը խոչընդոտող պատճառները։

Ani Product

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը։ Ընդ որում՝ բացահայտումն անհեմամատ ավելի ցածր է Երևանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, ապա Երևանում՝ 28,1 տոկոս։

ՀՀ ՔԿ նախագահը խիստ բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

«Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։

ՔԿ նախագահը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ է տվել՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս