18 Նոյեմբերի, 2016

Այն, որ  մեր դեսպանները մեծ կարողությունների տեր են, որոշները  դոլարային միլիոնատերներ, դա պարզ է դառնում վերջիններիս հայտարարգրերից:

Դոլարային միլիոնատերերի ցուցակում է նաև  Քուվեյթի Պետությունում  Մանվել Բադեյանը  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ով այդ պաշտոնը ստանձնել է 2016-06-02 -ին:

Վերջինս պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, կիսակառույց շինությունները, 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 8 հողամաս, 3 արտադրական նշանակության շինություն, իսկ որպես շարժական գույք MERCEDES-BENZ 300 և MERCEDES-BENZ S 320 մարդատար ավտոմեքենաներ:

Վերջինս տիրապետում է նաև ընդհանուր առմամբ 89 100 000 ՀՀ դրամ արժողությամբ բաժնետոմսերի, իսկ դրամական միջոցները հետևյալն են 300,000,000 ՀՀ դրամի, 40,000 Եվրոի, 1,625,000 ԱՄՆ դոլարի: Եթե ամբողջացնում և դոլարի են վերածում վերջինիս գումարները ապա մենք կտենսնեք, որ նախկին պատգամավոր և ներակյումս դեսպան Բադեյանը ունի ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլարի կարողություն:

Հարկ ենք համարում նշել, որ  Բադեյանը պատգամավոր եղած տարիներին իր հայտարարագրում չի նշել, նմանատիպ ճոխ կարողություները, մասնավորապես որպես անշարժ գույք հողամասեր, բնակարաններ, արտադական նշանակության շինություններ և բաժնետոմսերի մասին, որևէ նշում անգամ չկա, մինչդեռ  դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո  վերոնշվածները թվարկաշ են, որպես մինչև այդ պաշտոնում լինելը,  ձեռք բերված կամ ունեցած սեփականություներ:

kotayk

Լրահոս