27 Նոյեմբերի, 2022
Հերթական սկանդալային պատմությունը՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան շուրջ: Կան տուժածներ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ահազանգ է ստացել, որ երեկ Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելիս՝ պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու: Պարեկները վեճի են բռնվել մի տղամարդու հետ, որը խնդրել է իր հետ հարգանքով խոսել: Խոսակցությանը միջամտել է քաղաքացու եղբայրը: Հետո՝ տղամարդու 17 տարեկան որդին: Վեճին խառնված մեկ տասնյակից ավելի պարեկները, ըստ ահազանգի, դաժան բռնություն են կիրառել՝ օգտագործելով նաև արցունքաբեր գազ: 2 մարդ՝ այդ թվում անչափահաս տղան, կոտրվածքներով հիվանադանոց են տեղափոխվել

Լրահոս