22 Նոյեմբերի, 2022
Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ։

«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ՝ սակագինը բարձրացնելու հայտով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկն իրականացնելուց հետո առաջարկում է հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

Ani Product
Ani Product

Ի դեպ, «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջարկել է 9 դրամ բարձրացնել, սակայն ՀԾԿՀ-ն «լավություն է արել» սպառողներին՝ 8 դրամով բարձրացնելով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/447726814210975 թե․ «Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»։

Նախարարությունը, սակայն, չի մանրամասնել, թե որտեղից է սուբսիդավորելու՝ հարկատուների՞ միջոցներից, պա՞րտք է վերցնելու, թե՞ Գնել Սանոսյանն ու Նիկոլ Փաշինյանն են փողը տալու։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը խմելու ջուրը չի թանկանա։ Սակայն, այդ հայտարարությունից հետո թանկանում է արդեն որերորդ անգամ։

Լրահոս