2 Փետրվարի, 2017

Բաղրամյան 26-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ շենքում որոշվել է հակաքարոզչական հիմնական թիրախը ընտրել հենց Օհանյան-Օսկանյան դաշինքին՝ պատճառաբանելով այն, որ սա միակ քաղաքական կառույցն է, որը դուրս է մնացել Բաղրամյան 26-ի վերահսկողությունից:

Նույն աղբյուրը ընդգծում է, որ լրատվամիջոցներում այլ քաղաքական ուժերի հանդեպ բացասական հոդվածներ գրեթե չկան, այդ թվում՝ «Հայկական վերածննդի», «ՀՅԴ»-ի, «Ելքի» և այլոց:

Աղբյուրն այս ամենը պատճառաբանել է նրանով, որ իշխանության համար պոտենցիալ վտանգը հենց Սեյրան Օհանյանի դաշինքից կարող է լինել, դրա համար էլ որոշում է կայացվել հենց նրանց նկատմամբ նեգատիվ նյութերով լցնել լրատվամիջոցները:

Zham.am

kotayk

Լրահոս