7 Դեկտեմբերի, 2022
Թուրքական ինովացիոն կուսակցության (Ենիլիկ) առաջնորդ, պատգամավոր Օզթուրք Յըլմազը չորեքշաբթի վիրավորվել է անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն` հղում տալով NTV-ին։

 Անհայտ անձը եկել է կուսակցության Անկարայում գտնվող գրասենյակ՝ Յըլմազի հետ հանդիպելու, սակայն անսպասելիորեն դանակի երկու հարված է հասցրել նրա աջ ոտքին։ Քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, հարձակվողը հետախուզվում է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Յըլմազը նախկինում մի շարք պաշտոններ է զբաղեցրել Բրազիլիայում, Ղրղզստանում Թուրքիայի դեսպանատներում, ինչպես նաև ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցչությունում։ 2014 թվականին Յըլմազը, որն այն ժամանակ Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության ղեկավարն էր, առևանգվել էր «Իսլամական պետության» զինյալների կողմից և 101 օր պատանդ պահվել։

kotayk

Լրահոս