15 Ապրիլի, 2025

Տեսնեն ի՞նչ էին զգում երեկ, երբ ամբողջ ՀՈԱԿ-ով Սայաթ-Նովա փողոցի բույսերի դիակները զննելիս, հրավիրված մասնագետը բառացի ասաց. «Տերևները զարգացած չեն, այս բույսերը կենսունակ չեն», այն, ինչ տնկած օրվանից եմ ասել: Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ, բժշիկ Քրիստինա Վարդանյանը։

Նա մասնավորապես, նշել է. «Տոտալ անգրագետությունը աղետի բերեց Երևանն ու երևանցուն։ Հաջորդիվ՝ 155 000 դրամ ամեն տնկիի համար փոշիացրեցին, պետական ահռելի միջոցներ ծախսեցին աշխատանքը կատարելու համար՝ հսկա ծառերի հատում, մանրեցում, տեղափոխում, արմատների հեռացում, վառելիքի ծախսեր և այլն։

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ոչ մի «անարդյունավետ ծախս» չկա՞… ՀՀ Վարչապետի Աշխատակազմի Գրասենյակ ամենը օրենքի շրջանակու՞մ է… Դե ինչ, հիմա կրկին Ֆորշին հրավիրեք ու նույն կազմով ձեր «աննախադեպ» ցախավելները հողից հեռացրեք…

Անգրագետների գրոհ է Երևանի կանաչ ֆոնդի վրա, օր ու գիշեր Հ-1 ով «պատմական, աննախադեպ կպչողականությունից» էին խոսում և բողոքում «ստող, չար և նախանձ» իրենց սխալները հանրայնացողներից։ Ցավալի է, այսքան միլիարդներ և աշխատուժ ծախսես, որ ծաղրի առարկա դառնա՞ 21-րդ դարում Երևանի կենտրոնում կատարված աշխատանքը…

Հիշենք, որ քաղաքն ունի Բնապահպանության վարչության պետ (քաղաքագետ), ոլորտի կուրատոր փոխքաղաքապետ (իրավաբան) և իշխանական կոալիցիայի ավագանու անդամներ, ովքեր 0 լսելու և օբյեկտիվ դատելու ունակություն ունեն… Կրկին զգուշացնում եմ, որ սեփական երեխաներին եք զոհասեղանին դրել, քանզի այս սուզանավում «ներկա ու նախկին» չկա, ասում եմ, որպես երկրում այս մասնագիտացմամբ միակ շրջակա միջավայրի բժիշկ (հիգիենան դա է) և մարդ, ով բնակավայրերի կանաչապատման պրակտիկ և գիտական մասին 30 տարի է նվիրել։ Ամենն ավելի լուրջ է, քան կարող եք պատկերացնել»։

    

Լրահոս