Մի լավ ընկեր ունեմ, ասում է եթե ցանկանում ես հասկանալ մարդը դաստիարակված է, թե ոչ, նորմալ արժեքային համակարգ ունի, թե ոչ, նայիր ինչպես է շփվում մատուցողի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Միշտ ուշադրություն եմ դարձրել, ու այդ «թեստը» միշտ ճիշտ է դուրս եկել: Մատուցողի հետ արհամարհական կամ կոպիտ շփվող մարդու հետ երբեք չեմ շարունակել մտերմություն կամ գործընկերություն անել:
Այսօր տարածված տեսանյութի հետ կապված հիշեցի: Չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, իրավական գործընթացի մեջ, համոզված եմ պատշաճ արձագանք և հետևանք կլինի:
Զուտ ուզում եմ ասել, որ եթե մարդը մատուցող է և քեզ ուտելիք է բերում, կամ տաքսիստ է քեզ տեղից տեղ է տեղափոխում, դա չի նշանակում, որ դու որևէ բանով նրանից առավել ես, ինչ է թե վճարում ես: Ինչ-որ մեկն էլ քեզ է վճարում:
Խնդիրների մեծ մասը գալիս է դաստիարակությունից»,- գրել է Բաբկեն Թունյանը։
9