2 Դեկտեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում անանուն նվիրատվությունների շքերթը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում հիմնադրամի նվիրատուներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դարձյալ նախընտրել են ստվերում մնալ: Այսպես, 2021-2022 թվականներին դոլարային անանուն փոխանցումները երկուսն են եղել՝ միանվագ 300 հազար ու 5 հազար դոլար: Դրամային անանուն փոխանցումները 9-ն են եղել՝ ընդհանուր 109 մլն 636 հազար 468 դրամ:

Անանուն նվիրատվությունների համար, հիշեցնենք, Փաշինյանի իշխանության այժմյան կարկառուն ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին՝ պարզելու համար, թե ովքեր են եղել հիմնադրամին 100 հազար դրամից ավելի անանուն գումարներ փոխանցած անձինք:

Այսօր, փաստորեն, նույն իշխանականների համար «իրավիճակ է փոխվել», ու վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումներ անելու մեջ արտառոց որեւէ բան չեն տեսնում:

Իրականությունը, սակայն, նաեւ այն կարող է լինել, որ անանուն նվիրատվություն անվան ներքո Փաշինյան-գործարարներ հարաբերությունները կամ «լեզու գտնելու» գաղտնիքը թաքնված լինի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս