31 Հունվարի, 2023

«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

Ոստիկանությունն այդ գումարով «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն է ձեռք բերել 140 մեքենայի համար։ Այս գնումը ոստիկանությունը կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։

Նշենք, որ «ԿԱՍԿՈ»-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից, եւ ավելի թանկ արժե, քան սովորական ապահովագրությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

 

kotayk

Լրահոս