10 Ապրիլի, 2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա՝ սա հորինված ընտանիք է, որը բնակվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեւակայության մեջ եւ մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքում։ Ուշագրավ է, որ Մաթեմյանների ընտանիքի բոլոր օրինակներն ուտելու մասին են: Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում եւս ուսուցիչները խայտառակ սխալներ են գտել, օրինակ՝ 4×8 հավասար է 48-ի կամ 6։8՝ հավասար է 1-ի։ Բայց առավել ուշագրավ է օրինակների բովանդակությունը:

5-րդի դասագրքում Մաթեմյանների ընտանիքը՝ ծնողներ Ադին եւ Բուդին, զավակներ Գուդին, Դուբին եւ Եգին ոչ այնքան երեխաներին են ուրախացնում, որքան ծնողներին նյարդայնացնում։ Ծնողներից մեկն ասաց, որ դիալոգներն ու իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են, անհեթեթ են։ Օրինակ․ «Մոկին ասաց, որ 3 օրում 2 կգ մանդարին է կերել, ես էլ ասացի, որ 2 օրում կարող եմ 3 կգ մանդարին ուտել»: «Ուսուցիչը մի անգամ պատմեց, որ կրեմով տապակած մանդարին է կերել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթ այսօրվա համարում։

 

kotayk

Լրահոս