18 Հունիսի, 2024

168.am-ը գրում է․ 

Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել այն:

«Հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ Խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես դատավորի որդու՝ 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի՝ պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- ի խորոց սրտի ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

168.am-ը դեռևս այս տարվա փետրվարի 23-ին էր գրել, որ Նաիրա Հվսեփյանի գլխին կարգապահական վարույթի տեսքով սև ամպեր են կուտակվել, սակայն դրանք կցրվեն «Կարեն Անդրեասյան փրոդաքշընում»: Նաիրա Հովսեփյանը մշտապես է ուշացրել դատական ակտերի տրամադրումը կողմին, սակայն հերթական բողոքին ընթացք տրվեց, որովհետև այդ ժամանակ արդեն Կարեն Անդրեասյան-Նաիրա Հովսեփյան երբեմնի ջերմ հարաբերությունները ճաքեր էին տվել: Ինչպես ասում են, զանգ ընկերոջը՝ տվյալ դեպքում՝ Գրիգոր Մինասյանին, և Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ վարույթն արդեն ԲԴԽ-ում էր: Մինչ կվճռվեր վարույթի ճակատագիրը, ապրիլի 30-ին 168.am-ը տեղեկացրեց, որ Նաիրա Հովսեփյանն աշխատանքից ազատվելու երկու դիմում էր գրել՝ մեկը՝ ԲԴԽ-ից, մյուսը՝ Վճռաբեկ դատարանից ազատվելու:

kotayk

Լրահոս