11 Հուլիսի, 2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․
Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները որոշել են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ: Գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անել եւ տեղափոխել Հայաստան: Ուզում են, որ իրենց որդիները գերեզման ունենան, իրենք էլ` լացելու տեղ: Նաեւ երեւի անհանգիստ են, որ գերեզմաններն ազերի հրոսակները կպղծեն:

Անցած հինգշաբթի ծնողները կառավարության շենքի առաջ իրավապահներին հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն, եթե պետք լինի` օրերով կմնան կառավարության շենքի առջեւ։ 9 ամիս շարունակ կառավարության դռներն անիմաստ ծեծելուց հետո ծնողները որոշել են կառավարության նիստի օրը՝ այսօր, ժամը 11-ին բողոքի ակցիա անել։ Ակցիային մասնակցելու են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի եւ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։ Նրանց հարազատների աճյուններն ամփոփված են Ստեփանակերտի գերեզմանատանը։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս