30 Նոյեմբերի, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։ Ըստ լուրերի՝ գազալցակայանի նոր սեփականատեր են դարձել քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները:

Հիշեցնենք, որ նրանց մորական պապը՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյան, ինքնասպանություն է գործել 2018 թվականի հուլիսին` իշխանափոխությունից 2 ամիս անց: Բայց բավականին պատկառելի ժառանգություն է թողել դուստրերին ու թոռներին: Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում են բիզնեսով զբաղվել: Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հարսն է` որդու կինը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս