11 Մայիսի, 2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ ԵԽ գրասենյակներին՝ հանդիպման եւ որոշ հարցերի քննարկման ակնկալիքներով: Մասնավորապես՝ Հայաստանում ոստիկանական բիրտ գործողությունների, խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու, դատական համակարգը վերահսկելու, կալանավորումների համատարած օգտագործման եւ այլ հարցերով:
«Մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը»։

Տեղեկացանք, որ առայժմ արձագանքել է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը, օրերս մի խումբ ընդդիմադիրներ հյուրընկալվել են դեսպանությունում: Մեր տեղեկություններով՝ դեսպան Քրիստինա Քվինն առանձնապես կոշտ գնահատականներ չի հնչեցրել, ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրենք մեծ ջանքեր են գործադրել եւ շարունակում են գործադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների եւ խաղաղության գործընթացին: Ընդդիմադիրները խոսել են անհավասար պայմաններում սահմանազատման եւ սահմանագծման անթույլատրելիության մասին եւ հետաքրքրվել, թե ինչու է ԱՄՆ-ն ողջունում այդ գործընթացը, սակայն դեսպանը հասկացրել է, որ եթե երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կողմ են իրենց սահմանները որոշելուն, իրենց այլ բան չի մնում, քան կողքից դիտել այն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 

 

kotayk

Լրահոս