11 Հունիսի, 2024

«Հրապարակ»-ը գրում է․

«Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել եւ բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել` գնել են, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։ Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչեւ նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում եւ այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ»:

kotayk

Լրահոս