mnews

18 Հունիսի, 2024
«Իրավունք» թերթը գրում է.
«Հաղթանակի զբոսայգում`«Փառքի ծառուղու» հատվածում գտնվողն ՀՀ սահմանները պահող հայւ ռուս սահմանապահին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներից մնացել է միայն Հայաստանինը:

Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին՝ արձանի հետեւում, որտեղ սահմանային սյուների վրա փակցված էր ՀՀ եւ ՌԴ զինանշաններն, այլեւս մնացել է միայն Հայաստանի Հանրապետության գերբը, ՌԴ-ինը պոկել են:

Նշենք, որ մինչ այս պահն՝ այն չի վերականգնվել, ոչ էլ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն է կրել: Ընդ որում՝ սա առաջին անգամ չէ, դեպքն արդեն պարբերական բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ տարածքը, որտեղ տեղակայված է դեռեւս նախորդ տարի կանգնեցված արձանը, պատկանում է ուղիղ քաղաքապետարանին»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

kotayk

Լրահոս