Մարտի 25-ին, Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։
Այսօր կեսօրին ՀՀԿ–ն` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կայցելի Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նախկին վարչապետ հիշատակին։
Անդրանիկ Մարգարյանը մահացավ 16 տարի առաջ` այս օրը, 56 տարեկանում։ Նրա մահը վրա էր հասել սրտի կաթվածից։
Անդրանիկ Մարգարյանը 2000 թ. մայիսի 12-ից մինչև իր մահը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։