12 Հունիսի, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր: Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա», – ասաց նա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս