30 Նոյեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակելու հարցը առկախել է: Ըստ էության, նախագահականում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին օրերին ՀՀ նախագահը մի շարք դատավորներ է նշանակել, ավելին՝ նաեւ նախագահականում դատավորների երդման արարողություններ են կայանում, սակայն Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը դեռ չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականությունը, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ:

Միայն մեկ մարդ է որոշելու՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե ոչ, եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

 

kotayk

Լրահոս