13 Հունիսի, 2024

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

Իշխանությունը հասավ իր նպատակին` ժողովրդին պառակտեց երկու բանակի, ոստիկանությանը հանեց խաղաղ ցուցարարների դեմ, իշխանական պատգամավորներին` ընդդիմադիր պատգամավորների: Երեկ բախում եղավ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանի մոտ: ԱԺ դահլիճում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն էին իրար քաշքշում, իսկ դրսում ոստիկանները ջարդում էին ժողովրդին: Անգամ լրագրողներ տուժեցին, եւ «Գենեզիս» ընկերության հիմնադիր, հայտնի հաղորդավար Աբրահամ Գասպարյանին արյունլվիկ արեցին:

Ոստիկանական զորքի մեջ մենք նկատեցինք ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով, հավանաբար, կառավարում էր ժողովրդի դեմ կատաղի «մարտնչող» ներքին զորքերի գործողությունները:

kotayk

Լրահոս