16 Մայիսի, 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ Օպերայում ՎԶԵԲ տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, իսկ «Դվինում» միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր Վահագն Խաչատուրյանը:

Հ իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դվին»-ում, Օպերան երկաթյա արգելապատնեշների մեջ էին առել, փակել էին հարակից փողոցները եւ ներքին զորքերի հազարավոր ոստիկաններ էին բերել մարզերից:

Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել Օպերայի նախասրահում կանգնել` զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել»:

 

kotayk

Լրահոս