27 Մայիսի, 2023
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն, Սիմոնյանի աշխատակազմից հայտնեցին, որ խորհրդարանի խոսնակը հրավեր է ստացել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահի կողմից։ Լոնդոնում հանդիպում է նախատեսվում ինչպես ստորին, այնպես էլ վերին պալատներում։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 12 հոգանոց է՝ ավանդույթի համաձայն, կազմում է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ով Սիմոնյանի պրոտեժեն էր, սակայն վերջերս, ըստ ԱԺ աղբյուրների, եռանդով աշխատում է նրա դեմ։ Կազմում է նաեւ Սոնա Ղազարյանը։

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ընդգրկել է նաեւ ընդդիմադիր մեկ պատգամավորի՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին, ով նախնական համաձայնություն է տվել՝ մեկնել գործուղման։»:

 

 

kotayk

Լրահոս