29 Նոյեմբերի, 2022

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա բավականին ծանր կացության մեջ է այս օրերին, ինչպես ասում են՝ հայտնվել է ոչ թե երկու, այլ մի քանի քարի արանքում. մի կողմից՝ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը ժամանակին «նստեցրել» է իր «զինակից» ընկերներին, մյուս կողմից՝ առկա է հանրային ճնշում, բայց և վերջապես կա Նիկոլ Փաշինյանի գործոնը, որն ամեն կերպ ցանկանում է Մարտիրոսյանին տեսնել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պատմուճանով: Սա առավել արտառոց է, քանի որ ժամանակին նույն Փաշինյանն էր ասում, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Փաստացի, ինչպես մյուս դեպքերում, այս պարագայում էլ Փաշինյանը հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից՝ հանուն ինչ-ինչ շահերի, որոնք կապված են իշխանությունը պահելու և մեկ անձի դիկտատ հաստատելու հետ: Թե ինչ «պայմանավորվածություն» է կայացել ժամանակին իրեն ու իր ընկերներին դատած դատավորի ու Փաշինյանի միջև, դժվար է ասել: Սակայն հետաքրքիր է, որ, ըստ առկա տեղեկությունների, Մնացականյանի լոբբինգով ակտիվ զբաղվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը»:

 

 

kotayk

Լրահոս