«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում մսի արտադրության ոլորտում անկում է արձանագրվել, ընդ որում՝ պակասել են տավարի, խոզի եւ թռչնամսի արտադրության ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 5.5 տոկոսով պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի ավելացել (5.5 տոկոսով):
Խոզի մսի արտադրության ոլորտում արձանագրված անկումը լուրջ մտահոգել է մասնագետներին. խոզի մսի արտադրության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի արտադրության ծավալները 6.2 տոկոսով են պակասել:
Ստացվում է, որ անգամ պետական աջակցության՝ խելացի անասնագոմ կառուցելու, կենդանի ձեռք բերելու վերաբերյալ ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: