19 Հունիսի, 2024

«Հրապարակ»-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել՝ սիսիանցի աշակերտներին ասել է․ «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք․․․ Ինչքա՞ն խաչքար դնենք․․․ Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»: Չի բացառվում, որ խաչքարերի նկատմամբ ատելությունն ու արշավն էլ Ալիեւի եւ մյուս հայատյացների թելադրանքով է։ Խաչքարը քեզ ի՞նչ է արել»։

kotayk

Լրահոս