29 Նոյեմբերի, 2023
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին մեկ անձից գնումների եւ առանց մրցույթի պայմանագրեր կնքելու գործում: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ցուցանիշը ժամանակին համարվում էր մեկ անձից գնումների բացառումը եւ մրցույթներ անցկացնելը, որ տենդերներում հաղթողները հնարավորինս արդար եւ հավասար պայմաններում մրցակցեին: Ինքը` Փաշինյանն ու իր թիմակիցները տարիներ շարունակ քննադատել են նախկինների վարքը, որ մրցույթներն ազատ, թափանցիկ եւ արդար չեն անցկացնում: Հիմա իրենք, ըստ էության, վերացրել են «մրցույթ» հասկացությունը եւ բազմամիլիոն տենդերները շահում են իրենց փոխկապակցված անձինք ու կասկածելի ընկերություններ:

2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում։ Ընկերությունը կոչվում է «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Նոյեմբերի 11-ին, օրինակ, արդարադատության նախարարությունը 108 հազար դրամ է փոխանցել այս ընկերությանը, որպեսզի նախարարությանը ենթակա 3 հասցեներում գազի պատասխանատուի ու հնոցապանի ուսուցման ծառայություն մատուցի։ Թվում է` փոքր գումար է, սակայն սա միակ դեպքը չէ: Այսինքն՝ նախարարությունը փաստացի պետական բյուջեի հաշվին վերապատրաստում է իր գազի պատասխանատուին ու հնոցապանին, իսկ թե ինչ պետք է ուսուցանի այս կազմակերպությունը գազի պատասխանատուին ու հնոցապանին, Աստված գիտի։ Այսինքն՝ ստացվում է, որ նախարարությունն ինչ-որ մեկին որպես հնոցապան է աշխատանքի ընդունել, որն իր աշխատանքին չի տիրապետում, եւ նրան պետք է ուսուցանել։ Հնոցապանի գործն էլ անընդհատ զարգացող, էվոլյուցիա ապրող ու մշտապես փոփոխվող գործ չէ, որ պարբերական վերապատրաստման կարիք լինի, մինչդեռ նախարարությունը պատրաստվում է տարին մեկ անգամ այսպիսի ծառայություն ձեռք բերել այս ընկերությունից։

Այս ընկերությունից ծառայություններ են ձեռք բերել նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, Սահմանադրական դատարանը, առողջապահության նախարարությունն ու արդարադատության նախարարությունը՝ 2 անգամ, բոլոր դեպքերում գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2022 թվականի մայիսին, ընկերության հիմնադիրն ու տնօրենը ոմն Անդրանիկ Մինասյան է, սակայն, ըստ Պետռեգիստրի տվյալների, 2023 թվականի ապրիլի 23-ից ընկերության իրական շահառու է դարձել Ռուզաննա Մինասյանը՝ 100 տոկոս մասնակցության չափով։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

kotayk

Լրահոս