1 Ապրիլի, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական իշխանական հանձնաժողովն ապրիլին հերթական նիստն է անելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չի բացառվում՝ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանին կրկին հրավիրեն հանձնաժողով:

Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին, ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ-ն բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։

ՔՊ-ականներն Օնիկ Գասպարյանին որեւէ քաղաքական հարց չէին տվել, փոխարենը ժամ լսել էին Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել էին որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված՝ ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում, եւ այլն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս