28 Մայիսի, 2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու եւ հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:

Մեզ ասացին, որ Փաշինյանը ՀՀ նախագահականում տոնի առիթով մեդալներ է շնորհելու զինվորականներին, ապա գնալու է Ապարան՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր:

Սա պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը չի գալիս Սարդարապատ: Նշենք, որ Սրբազանի հետ հազարավոր քաղաքացիներ են եկել հուշահամալիր:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

 

kotayk

Լրահոս