7 Փետրվարի, 2023

«Դրանք օրինաչափ են, բնական, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Առաջին ուժեղ հետցնցումը` 7 մագնիտուդ, եղավ փետրվարի 6-ին, մեր ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ի սահմաններում: Այն Սպիտակի երկրաշարժի կարգի էր: Դա էլ է օրինաչափ: Հետցնցումների գործընթացը կարող է տևել տասնյակ տարիներ, սովորաբար 1-2 տարի կլինի ակտիվ հետցնցումային ժամանակահատվածը, տեղի ունեցած հետցնցումների քանակն ընդհանուր քանակի մոտ 80 տոկոսը կկազմի, հետո կամաց-կամաց քանակը կսկսի քչանալ, բայց այդ ընթացքում կարող են լինել զգացվող, վնաս տվող ցնցումներ ևս: Սպիտակի երկրաշարժից հետո անցել է 34 տարուց ավելի, բայց հետցնցումները դեռ չեն մարել, պրոցեսը շարունակվում է»,-նշում է Նազարեթյանը:

Հայաստանը սեյսմիկ գոտում է, որքանո՞վ են այս երկրաշարժերը վտանգավոր մեզ համար: «Այս երկրաշարժը կապված է արևելաանատոլիական բեկվածքի հետ, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի մտնում: Այդ տեսակետից հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է: Թույլ երկրաշարժեր կարող են լինել, դա սովորական բան է»,-ընդգծում է «Փաստի» զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս