3 Դեկտեմբերի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենցի խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր։ ՔՊ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին տեղափոխման ու վերանորոգման եռուզեռի մեջ են։ Ամենաուշագրավն այն է, որ ՔՊ-ն գալիս է նախկիններին հարեւան. անմիջապես հետևում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում, իրենցից մի քանի մետր ներքև էլ ՀՅԴ գրասենյակն է տեղակայված։ Այսինքն՝ նախկինների թշնամի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսուհետ ավելի մոտ կգտնվեն Սերժ Սարգսյանին ու ընկեր Իշխանին, գուցե մի օր էլ սկսեն հարևանություն անել։

Ընդ որում, մեզ ասացին՝ գրասենյակն այստեղ տեղափոխելու նախաձեռնությունն ընդդիմությանն ամենաշատ «սիրող» ՔՊ-ականինն է՝ Վահագն Ալեքսանյանինը։ ՔՊ գրասենյակը Հանրապետության փողոց տեղափոխելով՝ նաև կառավարության շենքին է մոտենում, ինչը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ոտքով կարող է գնալ ՔՊ գրասենյակ՝ ժողովի, ճանապարհին անցնելով ՀՀԿ գրասենյակի կողքով ու Սերժ Սարգսյանին ձեռքով անելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս