«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին», բայց ոչ թե Արցախի դեմ սկսված պատերազմի փաստից, այլ՝ իշխանությունը կորցնելու հեռանկարից։ Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները խմբերով, շունչը պահած՝ հետեւել են, թե ինչքան մարդ է փողոց դուրս գալիս, իրենց իշխանությանը վտանգ սպառնո՞ւմ է։ Փաշինյանն էլ լայվ մտավ, բայց ոչ այնքան լուծումներ առաջարկեց, որքան սպառնաց, թե միջոցներ կձեռնարկեն, որ ճնշեն ընդվզումները եւ իշխանության դեմ դուրս եկողներին։
Ինչ վերաբերում է արցախցիներին, ՔՊ-ում հստակ գիտեն, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում, իշխանական աղբյուրն ասաց․ «Մի քանի օր էլ արկերի տակ կապրեն, հետո հումանիտար միջանցքով կտեղափոխվեն Հայաստան»։ Փաստացի Նիկոլ Փաշինյան-Ալիեւ տանդեմը, չկարողանալով սովի միջոցով կոտրել արցախցիների դիմադրությունը, որոշեց Արցախը հայաթափել պատերազմի միջոցով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։