26 Հունիսի, 2024
«Հրապարակ» օրաթերթը գրում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվն ու աջակիցներն ուրբաթ օրը նախատեսում են այցելել Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը կլինի Մեղրիում, կշրջեն տարբեր համայնքներում, երկուշաբթի կվերադառնան։ Դեռ հունիսի 23-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր. «Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետեւից չպետք է գնանք, մենք՝ ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Որովհետեւ տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում»: Այս այցը նաեւ ստուգատես է լինելու երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Գեւորգ Փարսյանի, Մանվել Փարամազյանի համար`  կհանդիպե՞ն սրբազանի հետ, թե՞ «կարեւոր գործով» կբացակայեն մարզից։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 

 

kotayk

Լրահոս