31 Հունվարի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհություններ ու ահազանգեր են ստացվել Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության, Թումանյանի, Սևքարի, Ստեփանավանի մասնաճյուղերի, Սիսիանի անտառտնտեսության և այլ տարածքների հետ կապված: Մեր տեղեկություններով, ուսումնասիրության առարկա են դառնալու նախահաշվով նախատեսվածի փոխարեն անհամեմատ պակաս ծառատունկ կատարելու, առանց անտառահատման տոմս բացելու ծառեր հատելու, ընդհանրապես բավականին վտանգավոր չափերի հասնող ապօրինի ծառահատումների, կասկածելի պարգևավճարների հետ կապված և մի շարք այլ հարցեր»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս