6 Դեկտեմբերի, 2022

«Փաստ» օրաթերթը գրում է

Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։

Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմիում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Մասնավորաբար, նախորդ շաբաթ քննարկում է տեղի ունեցել իշխող խմբակցությունում, որն անցել է բավական թեժ մթնոլորտում։Որոշ քպական պատգամավորներ, ի դեպ՝ զգալի թվով, հիմնականում՝ տղամարդիկ, նեղսրտել են, թե այդ կոնվենցիայի վավերացումը իրենց «դայաղ» են անում, ու որ իրենք չեն պատրաստվում մտնել դրա տակ։

Իրենց խոսքում նրանք բավական արմատական մոտեցում են ունեցել՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում կոնվենցիայի ամբողջական ու վերջնական վավերացմանը կողմ քվեարկել, սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, իշխանության վերին օղակներում տրամադրված են չնեղացնել եվրոպացիներին ու սեղմ ժամկետներում կոնվենցիան ամբողջական տարբերակով ընդունել: Մի խոսքով, ինչպես ասում են, իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս