6 Դեկտեմբերի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել եւ ասել․ «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաեւ ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք։

Նշենք, որ «5-րդ ալիքի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արմեն Թավադյանն է՝ 90-ականներին Ռուսաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը։

Լրահոս