30 Նոյեմբերի, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վահե Հակոբյանը որոշել է այնպես անել, որ իր կուսակցությունից «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, դեռ մանդատ չստացած բոլոր կուսակցականները` 23 հոգի, հրաժարվեն մանդատից։ Այդ ցանկում են նաեւ Վահե Հակոբյանի քենին, «Պարա թիվիի» գլխավոր խմբագիրը եւ այլ մտերիմներ-հարազատներ։ Ելենա Կիրակոսյանը երեկ մեզ ասաց, որ համոզված է` բոլորը կենթարկվեն կուսակցական որոշմանը․ «Որոշումը կայացվել է կուսակցության լայն մակարդակով, անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառով կցանկանան մանդատ վերցնել, բնականաբար, կլքեն կուսակցության շարքերը, բայց նման մոտեցում չեմ կանխատեսում, կուսակցական կարգապահությունը շատ կարեւորում ենք, եւ կարծում եմ՝ խնդիր չենք ունենալու»

։ Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս