30 Նոյեմբերի, 2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքերը։ Արամ Վարդեւանյանի մանդատը, ըստ ցուցակի հերթականության, կփոխանցվի Ռիմա Ղազարյանին, ով բժիշկ է, աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ում եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։

Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան: 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս