«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների վարքականոնի խախտման դեպքերը քննելու համար:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններում չեն գտնում մի պատգամավորի, որը կստանձնի այդ հանձնաժողովի նախագահի դերը, «հայաստանցիները» որոշել են այն զիջել ՊՈՒ-ին եւ առաջարկել Թագուհի Թովմասյանի թեկնածությունը, սակայն մեզ ասացին, որ վերջինս չի տալիս համաձայնություն։
Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ, անկախ ՔՊ-ի դիրքորոշումից, պետք է հանդես գալ նախաձեռնությամբ»
։ Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։