«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը օրերս կրկին մեկնել է Եվրոպա արտագնա հանդիպումների:
Օրակարգը նույնն է արցախցիների Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը:
Հանձնաժողովի կազմում ներգրավված են նաեւ ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների եւ պատգամավորների հետ:
Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, Վարդան Օսկանյանի եւ Արցախի իշխանությունների նախորդ հանդիպման ժամանակ, որը մայիսի 6-ին էր կայացել, Օսկանյանը գնահատել էր հանդիպման արդյունքները միեւնույն ժամանակ նշելով, որ դեռ շատ աշխատանք կա անելու ցանկալի արդյունքի հասնելու համար»։