29 Օգոստոսի, 2021

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50 –ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝  բախվել  շինության քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջվել:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝  մեկը ՝ ճամբարակի, մյուսը՝ Սևանի բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային  ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ռուդիկ Խանզրադյանը և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև ճամբարակի և Սևանի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հարմանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի  հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները  ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն  Ջանիկյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում ավագ հետաքննիչ Բ. Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

kotayk

Լրահոս