Shamshyan.com-Ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել նաև Իջևանի բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորներից 3-ին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Ռուդիկ Խանզրադյանը:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և դասակի հրամանատար Սարգիս Աբազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, քանի որ քիչ առաջ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավոր երեխաներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: