8 Հունիսի, 2024
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի դիերը «ՎԱԶ 2106»-ից  դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

 

 

kotayk

Լրահոս