19 Նոյեմբերի, 2022

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ani Product

«Ժամը 16։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 65-ամյա Վալերի Բ․-ն իր վարած KamAZ 5302 մակնիշի կցորդիչով բեռնատարով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան բնակչի երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել բնակչի տան տարածքում ու մխրճվել բնակչի քարե շինության մեջ, փլուզելով տան ահագին հատվա

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KamAZ-ի վարորդին, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով KamAZ-ի կցորդիչները մասամբ կողաշրջվել են, և նրա մեջ եղած մոտ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել ու լցվել է բակում։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են խոշոր չափի նյութական վնաս պատճառված տանտիրոջ ինքնությունը։ Տեղում ճանապարհային ոստիկաններն ու Աշտարակի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված բեռնատարը մինչև վթարի ենթարկվելը, ավտոմեքենայի հետ ունեցել է տեխնիկական խնդիրներ, և Օհանավանում մեքենան բախվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի։

Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Մարատ Ենոքյանն ու անչափահասների տեսուչ Յուրիկ Հովհաննիսյանը մեկնեցին Օհանավան՝ պարզելու այդ տեղեկության իսկությունը»,-գրել է կայքը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Լրահոս