3 Մայիսի, 2024

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Խաչատուր Բ.-ն և վարորդներից Մուշեղ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

kotayk

Լրահոս