Այսօր դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ-ին:
Վերջինս մարմնական վնավսածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժկական կենտրոն, և գիտակցության չգալով, մահացել է:
20