Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Վարոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Այս մասին տեղեկանում ենք
Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադան՝ բժիշկ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, արձանագրել է հետիոտնի մահը։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արզուման Սոֆանյանն ու Անդրանիկ Երանոսյանը տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։