11 Հոկտեմբերի, 2022

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերուվ ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցված քրեական գործով պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Ani Product

Աղբյուրի հաղորդմամբ, պարզվել է՝ Porsche Cayenne-ը վարել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վահագն Ուստյանը, իսկ ԶԻԼ-ը վարել է Երևանի բնակիչ՝ 65-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Վթարի հետևանքով վերջիններս տեղում մահացել էին, իսկ Porsche-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ, 30-ամյա Մեսրոպ Ստեփանյանը, 49-ամյա Սլավիկ Բրոյանը, 34-ամյա Վարդան Մրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» ԲԿ, որտեղից Վ. Մկրտչյանը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Ani Product

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս